Երեկ երեկոյան ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գործկոմի նիստում կայացած քվեարկության արդյունքում հայտնի դարձան աշխարհի 2018 և 2022 թվականների տանտերերի անունները: ՈՒթ տարի հետո աշխարհի գավաթի եզրափակիչ փուլի մասնակիցներին կհյուրընկալի Ռուսաստանի Դաշնությունը, իսկ դրանից չորս տարի անց` Կատարը: Ընտրության ընթացքը մթագնեց կոռուպցիոն սկանդալը, որը ծագեց մի քանի շաբաթ առաջ: Հիշեցնենք, որ կաշառակերության մեջ կասկածվում են ՖԻՖԱ-ի գործկոմի մի քանի անդամներ, որոնք հեռացվել են իրենց պաշտոններից և այս քվեարկությանը, բնականաբար, չեն մասնակցել: Քվեարկել է ՖԻՖԱ-ի գործկոմի 22 անդամ:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ